Օլե Գունար Սուլշերը մոտ է մարզչական աշխատանքի վերադառնալուն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, Օլե Գունար Սուլշերը գուցե վերադառնա մարզչական աշխատանքի:

Այս մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Սաշա Տավոլիերին:

Օլեն կարող է գլխավորել բելգիական «Բրյուգեն», որը պատրաստ է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել մասնագետին:

Հիշեցնենք, որ Սուլշերը մանչեսթերյան ակումբը մարզել էր 2018-2021 թվականներին: