Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ երբեք չի ցանկանա գլխավորել «Բարսելոնան»։
«Ես երբեք չեմ մարզի «Բարսելոնան» իմ կյանքում, դա անհնար է, երբեք: Իմ պատմությունն այստեղ է՝ «Ռեալ Մադրիդում»՝ աշխարհի լավագույն ակումբում: Նրանք ինձ այստեղ սիրում են»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ 63-ամյա մասնագետը Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականի ամառվանից։ Նախկինում նա արդեն աշխատել էր մադրիդցիների հետ 2013-ից 2015 թվականներին։ Բացի այդ, Անչելոտտին մարզել է «Էվերթոնը», «Նապոլին», «Բավարիան», ՊՍԺ-ն, «Չելսին», «Միլանը», «Յուվենտուսը» և «Պարման»: