Կառլո Անչելոտտի. «Երբեք չեմ ցանկանա գլխավորել «Բարսելոնան»»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ երբեք չի ցանկանա գլխավորել  «Բարսելոնան»։

«Ես երբեք չեմ մարզի «Բարսելոնան» իմ կյանքում, դա անհնար է, երբեք: Իմ պատմությունն այստեղ է՝ «Ռեալ Մադրիդում»՝ աշխարհի լավագույն ակումբում: Նրանք ինձ այստեղ սիրում են»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ 63-ամյա մասնագետը Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականի ամառվանից։ Նախկինում նա արդեն աշխատել էր մադրիդցիների հետ 2013-ից 2015 թվականներին։ Բացի այդ, Անչելոտտին մարզել է «Էվերթոնը», «Նապոլին», «Բավարիան», ՊՍԺ-ն, «Չելսին», «Միլանը», «Յուվենտուսը» և «Պարման»: