«Չելսին» տրանսֆերային նպատակ ունի

«Բենֆիկայի» հարձակվող Գոնսալո Ռամուշը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա պորտուգալացուն հավակնում է «Չելսին»։ Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբ կարող է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Այս մրցաշրջանում Ռամուշը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։