Յուրգեն Կլոպ. «Միկելը մի քանի տարի է կառուցում է այս թիմը»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարձր է գնահատել Լոնդոնի «Արսենալի» հաջողությունը, որն այս մրցաշրջանում գլխավորում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը: Կիրակի օրը «Լիվերպուլը» պետք է մրցի իսպանացի մասնագետ Միկել Արտետայի թիմի հետ։

«Նրանք տարբերվում են «Չելսիից» («Լիվերպուլի» նախորդ մրցակիցներից): Միկելը մի քանի տարի է կառուցում է այս թիմը, և այժմ մենք կարող ենք տպավորիչ արդյունք տեսնել։

Գերազանց ֆուտբոլ, շատ լավ ֆուտբոլիստներ ու խաղային պլան»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Վերջին անգամ «Արսենալը» Անգլիայի չեմպիոն է դարձել 2004 թվականին։