«Միլանը» կողմնորոշվել է Զլատան Իբրահիմովիչի ապագայի հարցում

«Միլանը» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ, ով մրցաշրջանի վերջում կարող է դառնալ ազատ գործակալ։ Այս մասին հայտնում է Foot Mercato հրատարակությունը։

Հիշեցնենք, որ Զլատանը բաց թողեց այս մրցաշրջանի հանդիպումների մեծ մասը՝ նախորդ մրցաշրջանի վերջում ստացած վնասվածքի պատճառով:

Շվեդը խաղադաշտ է վերադարձել միայն վերջերս, սակայն նրա մարզավիճակը դեռ չի համոզել «Միլանի» ղեկավարությանը երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։