Մատեո Կովաչիչ․ «Լավ է, որ Լեմպարդը վերադարձել է և կփորձի հասնել հաջողության»

«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը մեկնաբանել է Ֆրենկ Լեմպարդի վերադարձը հարազատ ակումբ։

Հիշեցնենք, որ անգլիացին ակումբը կգլխավորի մինչև այս մրցաշրջանի ավարտը, քանի դեռ ղեկավարությունը նոր մարզիչ կնշանակի:

«Լավ է, որ Լեմպարդը վերադարձել է և կփորձի հասնել հաջողության։ Մենք պետք է ավելի լավը լիենք:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գրեհեմ Փոթերին կատարած աշխատանքի համար»,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։