ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին այս ամառ կհեռանա թիմից, հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների ղեկավարությունն այլևս չի ցանկանում թիմում տեսնել Մեսսի-Մբապպե-Նեյմար աստղային եռյակին, ուստի պատրաստ է բաժանվել այս ֆուտբոլիստներից մեկից։
Ամենահավանական հեռանալը 35-ամյա արգենտինացին է, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։
Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։