«Միլանը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկին

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ միլանյան ակումբը պատրաստ է 23-ամյա պորտուգալացուն առաջարկել պայմանագիրը երկարաձգել մինչև 2025 կամ 2026 թվականը՝ տարեկան մինչև 7 միլիոն եվրո աշխատավարձի բարձրացմամբ։

Այս մրցաշրջանում Լեաուն անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: