Մադրիդի «Ատլետիկոն» նոր պայմանագիր կառաջարկի Ալվարո Մորատային

Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Ալվարո Մորատայի հետ:

Մորատան պայմանագիրը երկարաձգելու առաջարկ ունի «Ատլետիկոյից», հայտնում է Relevo-ն: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին, երբ նա կդառնա 31 տարեկան։

Ակումբը հնարավորություն ունի ավտոմատ կերպով երկարաձգել պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով, սակայն մադրիդցիները ցանկանում են նրա հետ նոր պայմանագիր կնքել՝ առանց աշխատավարձի ավելի երկար ժամանակով բարձրացնելու: