Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ակնկալում է մինչև հունիս որոշում կայացնել «Բարսելոնայի» մասնակցության վերաբերյալ Չեմպիոնների Լիգայի 2023/24 մրցաշրջանում, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ կազմակերպությունը ցանկանում է, որ էթիկայի հանձնաժողովի քննիչներ Ժան–Սամուել Լեուբան և Միրժան Կոլլերը արագ հետաքննություն անցկացնեն կատալոնական ակումբի դեմ հարուցված կոռուպցիոն գործով։
Նշենք, որ ՈՒԵՖԱ–ն չի ցանկանում ձգձգել գործընթացը, քանի որ «Բարսելոնան» կարող է նախ դիմել ՈՒԵՖԱ–ի վերաքննիչ դատարան, այնուհետև մարզական արբիտրաժային դատարան (CAS)՝ հետաձգելու գործընթացը և մասնակցելու Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկությանը: