Կառլո Անչելոտտիի որդին մոտ է մարզչական կարիերա սկսելուն

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի որդին՝ Դավիդե Անչելոտտին, մոտ է մարզչական կարիերա սկսելուն, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա իտալացին հաջորդ մրցաշրջանի սկզբից կարող է գլխավորել «Բազելը»։ 26 տուրից հետո ակումբը Շվեյցարիայի առաջնությունում զբաղեցնում է 5-րդտեղը:

Նշենք, որ Անչելոտտի որդին Մադրիդի «Ռեալում» մարզչի օգնականն է 2021 թվականի ամռանից։ Նա նախկինում աշխատել է իր հոր մարզչական շտաբում «Էվերտոնում», «Նապոլիում», «Բավարիայում» և ՊՍԺում: