Ուկրաինայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն առաջիկա ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Calciomercato-ի տեղեկություններով՝ նրա ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։
Ակումբները կարող են փոխանակում կատարել՝ Զինչենկոն կմեկնի Միլան, իսկ ֆրանսիացի Թեո Էրնանդեսը՝ Լոնդոն։
Եթե կողմերը պայմանավորվեն, ապա գործարքը կկայանա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։