Լոնդոնի «Չելսին» նոր տրանսֆեր է համաձայնեցրել

«Ինդեպենդիենտեի» կիսապաշտպան Քենդրի Պաեսը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է 15-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։

«Թոշակառուներն» արդեն բանակցություններ են վարել ու պայմանավորվել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Էկվադորցի կիսապաշտպանը անգլիական ակումբին կմիանա 2026 թվականին, երբ կդառնա 18 տարեկան։ Գործարքը գնահատվում է 20 մլն եվրո։

«Ինդեպենդիենտեի» առաջին թիմի կազմում Քենդրին անցկացրել է երեք խաղ և դարձել մեկ գոլի հեղինակ։