«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հայտնում է The Independent-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա անգլիացուն ցանկանում է իր թիմում տեսնել Յուրգեն Կլոպը: Ամռանը ակումբը ամեն ինչ կանի, անգլիացուն գնելու համար:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո: