«Չելսիի» ֆուտբոլիստը կարող է հայտնվել «Լիվերպուլում»

«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հայտնում է The Independent-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա անգլիացուն ցանկանում է իր թիմում տեսնել Յուրգեն Կլոպը: Ամռանը ակումբը ամեն ինչ կանի, անգլիացուն գնելու համար:

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո: