Միկել Արտետա. «Մեզ չի հետաքրքրում, թե ինչ է անում «Մանչեսթեր Սիթին»»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ի 29-րդ տուրի խաղում «Լիդսի» նկատմամբ տարած հաղթանակը (4:1):

«Ես շատ գոհ եմ խաղից։ Բարդ մրցակցի դեմ դժվար հանդիպում էր, բայց ընդհանուր առմամբ մենք արժանի էինք հաղթանակի։ «Լիդսը» կազմակերպված, պատրաստակամ խաղաց, և մենք մի քանի անգամ կորցրեցինք գնդակը վտանգավոր հատվածներում:

Մենք իսկապես կայուն ենք ողջ մրցաշրջանի ընթացքում։ Մենք կախված չենք նրանից, թե ինչ է անում «Մանչեսթեր Սիթին»:

Մենք պետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչ մենք ինքներս կարող ենք վերահսկել և խաղալ հնարավորինս լավ հաղթանակների հասնելու համար»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն: