Էրիկ տեն Հագը պետք է որոշի թիմի երկու ֆուտբոլիստների ապագան

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մտադիր է մինչև մրցաշրջանի ավարտը կողմնորոշվել պաշտպան Վիկտոր Լինդելոֆի և կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայի ապագայի հարցում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ հունվարին շվեդ պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Ինտերն» ու «Ատլետիկոն»: Շոտլանդացի կիսապաշտպանը «Նյուքասլի» տրանսֆերային ցուցակում է:

Նշենք, որ 26 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 50 միավորով երրորդն է ԱՊԼի մրցաշարային աղյուսակում։