Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել «Բավարիայի» աստղի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալը» տարբերակներ է փնտրում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու համար։

Ինչպես հայտնում է Fichajes-ը, մադրիդցիներն իրենց հայացքն ուղղել  են աստղային վինգեր Լերոյ Սանեի վրա:

Transfermarkt-ը Լերոյ Սանեի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ 27-ամյա վինգերի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։