Սանդրո Տոնալլին կարող է տեղափոխվել Անգլիա

«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալլին կարող է տեղափոխվել Անգլիա։ Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլը»:

Ինչպես հայտնում է Daily Express-ը, մերսիսայդցիները հեշտությամբ կարող են պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ, քանի որ իտալական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտային։ 

Այսպիսով ակումբները կարող են տրանսֆերային փոխանակում իրականացնել:

Transfermarkt-ը իտալացի ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։