Մանու Կոնեի համար կպայքարեն եվրոպական երեք գրանդներ

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Մանու Կոնեն այս ամառ կարող է տեղափոխվել թոփ-ակումբներից մեկը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

21-ամյա ֆրանսիացուն դիտարկում են «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն և «Չելսին»: Սպասվում է, որ տրանսֆերային արժեքը կկազմի առնվազն 50 միլիոն եվրո։

Կոնեն Գլադբախի «Բորուսիայում» է հանդես գալիս 2021 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա Բունդեսլիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։