Թեմմի Աբրահամը պատրաստ է լքել «Ռոման»

«Ռոմայի» հարձակվող Թեմմի Աբրահամը կարող է մրցաշրջանի ավարտից հետո լքել Ա սերիան, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված է «Աստոն Վիլլան»: «Ռոման» իր հերթին այնքան էլ գոհ չէ ֆուտբոլիստի խաղից, ուստի պատրաստ է դիտարկել այլ ակումբների առաջարկները:

Հռոմեացիները ֆուտբոլիստին բաց կթողնեն 40 միլիոն եվրոյի դիմաց։