«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի Էրլինգ Հոլանդին

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է աշխատավարձի բարձրացումով պահել թիմում նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, հայտնում է The Sun-ը։

«Քաղաքաբնակները» պատրաստվում են 22-ամյա գոլահարին դարձնել ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Էրլինգ Հոլանդին կառաջարկվի պայմանագիր մինչև 2028 թվականը՝ շաբաթական 570 հազար եվրո աշխատավարձով։

Նշենք, որ ակումբը նման քայլի է պատրաստվում է, որպեսզի կանխվի ֆուտբոլիստի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»: