«Բարսելոնան» պատրաստվում է ամռանը հետ բերել հարձակվող Լիոնել Մեսսիին: Արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին և կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր համաձայնագրի շուրջ։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն «Բարսելոնան» պատրաստվում է արգենտինացու հետ կնքել երկու տարվա պայմանագիր, որպեսզի «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը կարողանա մասնակցել ակումբի 125-ամյակի տոնակատարություններին 2024 թվականի վերջին:
Մեսսին 2021 թվականի ամռանը պայմանագրի ավարտի պատճառով հեռացավ «Բարսելոնայից» և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ։