«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կիսվել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի սպասելիքներով։ Մանչեսթերում թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է «Սիթիի» ջախջախիչ հաղթանակով՝ 3-0:
«Թիմում բոլորը հավատում են, որ մենք կարող ենք շրջել դիմակայության ելքը: Դա ակնհայտ է։ Մենք բավականին լավ ու վստահ խաղացինք հյուրընկալվելիս։ Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք։
Եթե մեր բախտը բերեր, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Մենք գիտենք, որ Մյունխենում պետք է դիպուկ լինենք։
Մենք խաղում ենք տանը՝ մեր երկրպագուների աչքի առաջ, և ունենք 90 րոպե հաղթելու համար։ Մենք ամեն ինչ կանենք դա անելու և կիսաեզրափակիչ դուրս գալու համար»,- Bild-ին ասել է Մուսիալան: