Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան մեկնաբանել է Յուլիան Նագելսմանին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելը:
«Ես կստեմ, եթե ասեմ, որ մեզ վրա չի ազդել այն, ինչ տեղի ունեցավ վերջին մի քանի օրերին: Մենք շատ մտերիմ հարաբերություններ ունեինք Նագելսմանի հետ, վերջին մի քանի տարին անցկացրինք նրա հետ։
Կարծում եմ, որ դա շոկ է բոլորի համար: Մենք պետք է վստահենք մեր ակումբի ղեկավարությանը, որ նրանք անում են առավելագույնը», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: