«Բարսելոնան» ամռանը անվճար համալրում կունենա

Կատալոնական «Բարսելոնան» բանավոր համաձայնության է եկել Մադրիդի «Ատլետիկի» պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

31-ամյա բասկը կատալոնացիներին կմիանա ամռանը ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

Նշենք, որ Ինիգո Մարտինեսը միացել է «Ատլետիկին» 2018 թվականի հունվարին։

Այս մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։