Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Հենրիխ Մխիթարյանը կրկին կարող են թիմակիցներ դառնալ

«Ինտերը» պատրաստվում է այս ամառ ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն, գաբոնցի ֆուտբոլիստը պետք է ամռանը հեռանա «Չելսիից», և հնարավոր է անգամ վերադառնա «Բարսելոնա»: Բայց «Ինտերը» դեմ չէ ձեռք բերել Օբամեյանգին և հետևում է իրադարձություների զարգացմանը:

Նշենք, որ Օբամեյանգը «Բարսելոնայում» հանդես է եկե 2022 թվականի հունվարից սեպտեմբեր, նախքան «Չելսի» տեղափոխվելը։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը լոնդոնյան թիմի կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։