Պաուլո Դիբալան պատրաստվում է դատի տալ «Յուվենտուսին»

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան պատրաստվում է դատի տալ իր նախկին ակումբին՝ «Յուվենտուսին» հայտնում է Corriere dello Sport-ը:

2021 թվականի աշնանը կողմերը սկզբունքային համաձայնություն ձեռք բերեցին նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ, սակայն 2022 թվականի ապրիլին «ծեր սինյորան» հրաժարվեց շարունակել համագործակցությունը։ Արգենտինացին բյանկոներիներից պահանջում է փոխհատուցել չստորագրված հնգամյա պայմանագրի ձախողումից չստացած գումարը: