Ռոնալդինյո. «Հաճելի է տեսնել երբ ընկերներիդ երազանքներն իրականանում են»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կցանկանար, որ Լիոնել Մեսսին ավարտի կարիերան կատալոնական ակումբում։

«Ես կարող եմ ինձ համարել Մեսսիի ընկերը, շատ ուրախ եմ, որ նա կարողացավ Արգենտինայի հետ հաղթել Աշխարհի առաջնությունում։

Հաճելի է տեսնել երբ ընկերներիդ երազանքներն իրականանում են:

Ինձ համար Լեոն լավագույնն է։ Ես կցանկանայի, որ նա երջանիկ լիներ, որտեղ էլ որ լինի»,- Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։