Իտալական գրանդը կպայքարի Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի համար

«Ինտերը» պատրաստվում է այս ամառ ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն, գաբոնցին պետք է ամռանը հեռանա «Սթեմֆորդ Բրիջից», և հնարավոր է վերադառնա «Բարսելոնա»:

Օբամեյանգը «Բարսելոնայում» խաղացել է 2022 թվականի հունվարից սեպտեմբեր, նախքան «Չելսի» տեղափոխվելը։

2022/23 մրցաշրջանում հարձակվողը լոնդոնյան թիմի կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո, նրա պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։