ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է թիմի հարձակվողներ Կիլիան Մբապպեի, Լիոնել Մեսսիի և պաշտպան Սերխիո Ռամոսի հետ պայմանագրերի երկարաձգման հետ կապված իրավիճակի մասին։
«Մենք աշխատում ենք Մբապպեին, Մեսսիին և Ռամոսին թիմում պահելու համար։ Մենք պատրաստվում ենք վերանայել մեր աշխատանքը՝ հասկանալու համար, թե ինչ ենք անում և համոզվելու, որ կարող ենք շարունակել:
Սխալներ չենք անի։ Բացի այս երեք ֆուտբոլիստներից, մենք պետք է կենտրոնանանք երիտասարդության և այն տաղանդների վրա, որոնցից կախված է մեր ապագան։ Ահա թե ինչ ենք մենք փոխում ակումբում»,- Ալ-Խելաիֆի խոսքերն է մեջբերում Marca-ն։