Մարկուս Բաբել․ «Նրա ընկերուհին մեծ խնդիր էր «Բավարիայի» համար»

«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Մարկուս Բաբելը խոսել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Յուլիան Նագելսմանի հեռացման հնարավոր պատճառի մասին։

«Ես գիտեմ, որ Նագելսմանի հարաբերությունները Bild-ի լրագրողի հետ հանդերձարանում քննարկման թեմա էին: Նրա կողքին լինելը նրան ամենևին չէր օգնում: Նրա ընկերուհին մեծ խնդիր էր «Բավարիայի» համար։ Վստահության պակաս կար, քանի որ որոշ ֆուտբոլիստներ պարզապես չէին կարողանում արտահայտվել: Նրանք վախենում էին, որ ամեն ինչ կվերջանա թերթում», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Bild-ը։

Նշենք, որ մարտի 24-ին «Բավարիան» հայտարարեց Նագելսմանի հեռանալու մասին։ Նրան փոխարինեց Թոմաս Տուխելը, ով ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։