Էդուարդո Կամավինգա․ «Մենք լավագույնն ենք»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան խոսել է իր ներկայիս ակումբի մասին։

««Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է: Երբ մենք հաղթում ենք, ոչ-ոք չի տոնում հաղթանակը։ Նույնիսկ երբ ես նվաճեցի առաջին գավաթը՝ հաղթելով «Ատլետիկին» Իսպանիայի Սուպերգավաթի խաղում, ինչ-որ բան էի սպասում, բայց ոչինչ չեղավ։ Նրանք սովոր են հաղթել այստեղ, ես ինքս արդեն այդպիսին եմ դարձել»,- Կամավինգի խոսքերն է մեջբերում Ouest-France-ը։

Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։