Անդրեաս Քրիստենսենը վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» և Դանիայի ազգային հավաքականի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը վնասվածք է ստացել ՈՒԵՖԱ-ի Եվրո-2024-ի ընտրական փուլի Ֆինլանդիայի դեմ խաղում (3:1):

Ինչպես հայտնում է AS-ը, դանիացու ձախ սրունքի մկանի պատռվածք կա։ Այսպիսով, նա բաց կթողնի 3-ից 4 շաբաթ:

Պաշտպանը չի կարողանա մասնակցել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղին։