«Մանչեսթեր Սիթին» և «Պարի Սեն Ժերմենը» ցանկանում են ձեռք բերել «Հայդուկի» պաշտպան Լուկա Վուշկովիչին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ԱՊԼ–ի ևս մի քանի ակումբներ պատրաստ են միանալ խորվաթ պաշտպանի համար մղվող պայքարին:
Նշենք, որ Վուշկովիչն իր նորամուտը «Հայդուկի» կազմում նշել է այս տարվա փետրվարին, երբ նա ընդամենը 16 տարեկան էր։ Այդ ժամանակից ի վեր նա ակումբի կազմում անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։