Կայ Հավերցը՝ իսպանական գրանդի ուշադրության կենտրոնում

«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը գերմանացուն իդեալական ձեռքբերում է համարում։ Մադրիդի «Ռեալը» տպավորված է, որ Հավերցը կարող է խաղալ մի քանի դիրքերում:

Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: