Ֆիլ Ֆոդեն. «Մենք բոլորս սիրում ենք ֆուտբոլը»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքի մասին։

«Իհարկե, չխաղալը դժվար է: Եվ մեր մարզիչը դա գիտի, քանի որ մենք ունենք շատ ֆուտբոլիստներ, ովքեր պարզապես սիրում են ֆուտբոլը և միշտ ցանկանում են խաղալ: «Մանչեսթեր Սիթիի» հանդերձարանում բոլորն իսկապես սիրում են ֆուտբոլ խաղալ։

Նայեք Բերնարդու Սիլվային, օրինակ, «Նյուքասլի» դեմ խաղում: Նա չհայտնվեց մեկնարկային կազմում, բայց երբ մտավ խաղադաշտ, խփեց երկրորդ գոլը։ Ես զգում եմ, որ մենք հիմա իսկական թիմ ենք կառուցում: Մենք բոլորս աջակցում ենք միմյանց և աշխատում ենք միմյանց համար»,- Ֆիլ Ֆոդենի խոսքերն է մեջբերում ArabNews-ը։