«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ ակումբն արդեն առաջարկ է արել 35-ամյա արգենտինացուն, և նա այժմ մտածում է, թե ինչ որոշում կայացնի՝ ելնելով ՊՍԺ–ի նախագծից, մարզչի թեկնածության և հաջորդ մրցաշրջանի այլ առանցքային մանրամասների վրա։
Նշենք, որ Լիոնել Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ–ի հետ նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։