Վիկ Դարչինյան. «Էական չէ, որ մրցակիցը Թուրքիան է»

PROFFOOTBALL-ը զրուցել է WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ։

– Ներկա լինելու՞ եք ՀայաստանԹուրքիա հանդիպմանը։
Երևի թե ոչ։ Անկեղծ ասած՝ հրավեր ունեմ մարզադաշտից դիտելու, սակայն կնախընտրեմ դիտել տանը ընկերներիս ու հարազատներիս հետ։ 

– Յուրաքանչյուր հայի համար այս խաղը այլ նշանակություն ունի։ Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար։
– Իհարկե, կուզեմ որ մեր տղաները հաղթեն։ Պետք չէ խաղը քաղաքականցնել, բայց մեր թշնամին ադրբեջանցին է։ Թուրքիայում, գուցե, ավելի շատ հայեր կան, քան հենց Հայաստանում։

– Ի՞նչ հաշիվ եք ակնկալում։
– Շատ մեծ հաշիվ դժվար թե գրանցվի։ Կարծում եմ՝ 2-0 հաշվով մեր տղաները կհաղթեն։

– Ի՞նչ կմաղթեք մեր ընտրանուն։
– Ֆուտբոլը թիմային սպորտաձև է։ Մենք պետք է թիմային գործենք։ Էական չէ, որ մրցակիցը Թուրքիան է, պետք է տրամադրվել միայն հաղթանակի։ Թիմային պետք է գործենք, որ հաղթենք։