Լիոնել Մեսսին դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ ակումբն արդեն առաջարկ է արել 35-ամյա արգենտինացուն, և նա այժմ մտածում է, թե ինչ որոշում կայացնի՝ ելնելով ՊՍԺի նախագծից, մարզչի թեկնածության և հաջորդ մրցաշրջանի այլ առանցքային մանրամասների վրա։

Նշենք, որ Լիոնել Մեսսիի պայմանագիրը ՊՍԺի հետ նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։