«Զալցբուրգի» հարձակվող Նոա Օկաֆորը ցանկանում է ամռանը հեռանալ ակումբից։ Նրա համար պատրաստ են պայքարել «Միլանը», «Ինտերը» և «Թոթենհեմը», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա շվեյցարացու տրանսֆերը կարող է արժենալ 20-ից 25 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։