Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն մտադիր է այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Թոթենհեմից», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն, Կոնտեն հոգնել է թիմի անհաջող հանդիպումներից։ Այդ իսկ պատճառով մարզիչը նոր պայմանագրի շուրջ կոնկրետ բանակցությունների մեջ չի մտել ակումբի ղեկավարության հետ։
Նշենք, որ մասնագետի գործող պայմանագիրը ժամկետը լրանում է այս ամառ։