«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը նոր պայմանագիր կկնքի իր թիմի հետ, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Խուլիան Ալվարեսի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստի աշխատավարձերը կբարձրանան։
Նշենք, որ 2021 թվականից Խուլիան Ալվարեսը հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»։