Սերխիո Բուսկետսի ապագայից նոր տեղեկություն կա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կհամաձայնի ակումբի նոր պայմանագրի առաջարկին:

Ակումբի ղեկավարությունը մտադիր են 34-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում պահել ևս մեկ-երկու մրցաշրջան: Կիսապաշտպանի աշխատավարձը կկրճատվի ավելի քան երկու անգամ՝ ներկայիս տարեկան 30 միլիոն եվրոյից։ Լրագրող Հելենա Կոնդիսի խոսքով, ամեն ինչ գնում է նրան, որ կիսապաշտպանը կընդունի առաջարկված պայմանները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սերխիո Բուսկետսին իրենց շարքերում ցանկանում են տեսնել նաև «Ինտեր Մայամին» ու «Ալ-Նասրը»։