Կարիմ Բենզեմա. «Պատրաստ կլինեմ «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

«Շատ դժվար, կոշտ հանդիպում էր: Բայց մենք առաջին րոպեներից ցույց տվեցինք, թե որքան ենք ցանկանում հաղթել ու դուրս գալ հաջորդ փուլ։ Ում հետ էլ խաղաս, պետք է փորձես ու դժվարությունները հաղթահարես։

Սա ժամանակակից ֆուտբոլ է։ Կարևոր չէ, թե որքան ջանք է պահանջվում: Մենք մտածում էինք միայն հաղթանակի մասին, և մենք հասանք դրան։

Ես լքեցի խաղադաշտը, քանի որ տհաճ հարված ստացա սրունքի հատվածում: Բայց դա ուղղակի կապտուկ է: Կիրակի օրը պատրաստ կլինեմ խաղալ «Բարսելոնայի» հետ»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է Goal-ը: