Յան Զոմերը կատարել է Մատեյս դե Լիխտին տված խոստումը (լուսանկար)

«Բավարիայի» դարպասապահ Յան Զոմերը կատարել է մյունխենցիների պաշտպան Մատեյս դե Լիխտին տված խոստումը։

Ավելի վաղ Զոմմերը հայտնել էր, որ հոլանդացուն մեկ բեռնատար շվեյցարական շոկոլադ կտա՝ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (2:0) կատարած փրկության համար։

Դարպասապահը առաջին խաղակեսում սխալվեց, իսկ Մատյասը դուրս բերեց գնդակը դատարկ դարպասից:

Ըստ Bayern & Germany-ի, դարպասապահը 700 կգ շվեյցարական շոկոլադ է նվիրել թիմակցին, որը նրանք այնուհետև հանձնել են անօթևանների: