Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպանը կարող է լքել թիմը

Պաշտպան Տոմա Մենյեն կարող է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից» այս մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը չի տեսնում վստահում նրան, ուստի պատրաստ է 31-ամյա պաշտպանին բաց թողնել այս ամառ։

Մենյեի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 6,5 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բելգիացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: