ՖԻՖԱ-ի Կառավարման խորհուրդը հաստատել է Մունդիալի նոր ձևաչափը, գրում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում նախատեսված ԱԱ-2026-ին կմասնակցի 48 երկրի ազգային հավաքական։
ՖԻՖԱ-ն ի սկզբանե նախատեսում էր ստեղծել 16 խումբ՝ երեքական հավաքականներով, սակայն այժմ կկիրառվի 12 խմբերի ձևաչափը:
Փլեյ-օֆֆ դուրս կգան խմբերում առաջին և երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղ գրաված լավագույն 8 ընտրանիները:
ԱԱ-ի փլեյ-օֆֆ դուրս կգան 32 հավաքականներ, պայքարը կսկսվի 1/16 եզրափակիչից: