«Ինտերը» և «Միլանը» հետաքրքրված են «Արսենալի» հարձակվող Ֆալորին Բալոգունով, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ռեյմսում», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ իտալական երկու ակումբներն էլ մտադիր են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել ձեռք բերել 21-ամյա անգլիացուն։
Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո: